Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Երջանկության բանաձևը՝ ըստ փորձագետների

Երջանկության բանաձևը՝ ըստ փորձագետների

Օրերս ՄԱԿ-ը առաջին անգամ Երջանկության միջազգային օր է հայտարարել: Իսկ փորձագետները այդ իրադարձության շրջանակներում կազմել են երջանիկ լինելու օգտակար խորհուրդների ցուցակ և սահմանել են երջանկության բանաձևը: 

 

Գիտնականների կարծիքով՝ երջանիկ կյանքի համար մի քանի կարևոր տարրեր կան, որոնք մարդկանց օգնում են ավելի բավարարված զգալ: Զարմանալի չէ, որ որոշ խորհուրդներ ուղղված են մարդու կյանքում կապերի քանակի և որակի բարելավմանը: Ահա երջանկության տասը բանալիները.

 

1. Ինչ-որ մեծ բանի մասնիկ կազմել

 

2. Ուրիշների համար ինչ-որ բան անել

 

3. Հոգ տանել սեփական մարմնի մասին

 

4. Շփվել ուրիշ մարդկանց հետ

 

5. Ուշադրություն դարձնել շրջապատի վրա 

 

6. Նոր բան ուսումնասիրել

 

7. Ապագայի նկատմամբ նպատակ ունենալ

 

8. Նահանջելու ճանապարհ գտնել

 

9. Դրական մոտեցում գտնել

 

10. Հարմարավետ զգալ

 

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ որևէ բառ չի ասվում՝ կապված նյութական և ֆինանսական վիճակի հետ: Սակայն հենց դրան են ձգտում երջանկության շատ որոնողներ: 

 

Բարի գործեր, ժպիտ, բավարարվածություն. այս ամենը մեծացնում են երջանկության զգացողությունը, հանում սթրեսը և նույնիսկ օգնում չնկատել սեփական խնդիրները: Ոչ պակաս կարևոր տեղ է զբաղեցնում նաև սեփական մարմնի մասին հոգ տանելը: Դա նշանակում է հետևել առողջ ապրելակերպին, ֆիզիկական վարժություններ կատարել և ճիշտ սնվել: Վարժությունները օգնում են երջանկության հորմոնի՝ էնդորֆինի արտադրմանը, որն էլ բարձրացնում է տրամադրությունը և կենտրոնացումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ